Հայաստանի բռնցքամարտի պատանեկան թիմը շարունակում է հաջող ելույթները Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:

80+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուստամ Նամոյանը մրցեց Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ասաֆ Պոզդերի հետ և առավելության հասավ 3-2 հաշվով:

Հիշեցնենք, որ 50 կգ քաշային կարգում այսօր Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հովսեփյանը մրցել էր Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Տրոյանովսկիի հետ և հաղթել մեծ առավելությամբ՝ 5-0:

Ավելի վաղ հաղթանակ էր տարել Արեն Խառատյանը (52 կգ), որն առավելության էր հասել Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի հետ մենամարտում։

Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:

1244