ԵՄ-ն լրջորեն պետք է վերաբերվի Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ԿԽՄԿ-ի նախազգուշացմանը․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կոչ է արել Եվրամիությանը լրջորեն վերաբերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեկվա հայտարարությանը, որում ասվում է, որ չի կարող մարդասիրական օգնություն հասցնել Արցախ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։
«ԿԽՄԿ-ն մեծ աշխատանք է կատարում տեղում շատ դժվար պայմաններում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ աշխատել: ԵՄ-ն պետք է լրջորեն վերաբերվի նրանց նախազգուշացումներին»,- գրել է Կլաարը Twitter-ում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԿԽՄԿ-ն կոչ էր արել որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական մարդասիրական գործողությունները տարածքում, հակառակ դեպքում հումանիտար իրավիճակը միայն կվատթարանա:
26 Հուլիս, 2023 15:46
514
Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը hրшդադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․ Կլաար
17 Օգոստոս, 2024 02:32
Խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է․ Կլաար
05 Օգոստոս, 2024 16:22
Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոյվո Կլաար
24 Հունիս, 2024 21:31