Էջմիածին-Արմավիր ճանապարհին մարդատար և բեռնատար մեքենաներ են բախվել. կա տուժած

Հուլիսի 27-ին՝ ժամը 17։53-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ «Դվին» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Կ., ծնված 1989 թ.) բախվել է «Volvo» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ս. Ա.)։
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
28 Հուլիս, 2023 02:35
559
էջմիածին-Արմավիր ճանապարհի մոտ 13.5կմ երկարությամբ հատվածը նորոգվում է
13 Օգոստոս, 2022 15:06
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա. կան տուժածներ
06 Մայիս, 2025 18:21
Մայրաքաղաքում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները
02 Մայիս, 2025 10:06
17 համայնքի կտրամադրվի 1 մլրդ 682 մլն դրամ՝ 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
30 Ապրիլ, 2025 12:00