ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Տիգրան Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Խորենացի 35), որտեղ իրացվող սննդամթերքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության:
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Պատրաստի շաուրմա հացով» և «Պատրաստի շաուրմա լավաշով» արտադրատեսակների նմուշները ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli (աղիքային ցուպիկ) ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Նշված արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: