
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանն X սոցցանցի իր էջում անդրադարձել է ԼՂ անկախության իրավունքի հարցի լուծմանը՝ նշելով, որ ԼՂ իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։
«Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։ Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր մինչև 1918 թվականը և ճանաչված պետություն չէր մինչև 1992 թվականի հունվարը: ԼՂ ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակել է 1991 թվականին։ Այսպիսով, ԼՂ-ն իրավաբանորեն երբեք Ադրբեջանի մաս չի եղել»,- գրել է Թանկյանը։
Մեկ այլ գրառմամբ նա ընդգծել է. «Սա չափազանց կարևոր է ԼՂ անկախության իրավունքի հարցը լուծելիս։ Այն երբեք չի եղել Ադրբեջանի անջատողական տարածաշրջան։ Դա ինքնավար մարզ էր, որը գտնվում էր ռուսական հեգեմոնիայի տակ, մինչև Ստալինը որոշեց այն հանձնել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Դա ոչ մի իրավական նշանակություն չունի»։