Փրկարարներն օգնել են «Գոշավանք» տանող ճանապարհին վնասվածք ստացած քաղաքացուն
Օգոստոսի 20-ին, ժամը 19։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց «Գոշավանք» վանական համալիր տանող ճանապարհին՝ անատառում, քաղաքացու ոտքը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ն. Խ.-ին (ծնված 1953 թ․) պատգարակով իջեցրել են «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածք և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
21 Օգոստոս, 2023 03:27
902
Մեկնարկել են Գոշավանք տանող ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքները
19 Հուլիս, 2022 15:56
Վեդու բնակիչը, կենցաղային հարցերից վրդովված, իր բնակարանում չորս անգամ օդ է կրակել․ ՀՀ ՆԳՆ
26 Հուլիս, 2026 19:14
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
26 Հուլիս, 2026 18:21
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
24 Հուլիս, 2026 19:34