Այցելեցի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա՝ ծանոթացա վերջինիս գործունեությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Մոտ 2500 աշխատակից ունեցող ընկերությունն արտադրում է եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք՝ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ եւ այլն՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

615