Օգոստոսի 30-ին ժամը 06:20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր-Վերին Խոտանան ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին ծառը (մոտ 4 մետր) շրջվել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի փակ։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ մասնատել են շրջված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

255