Վաղվանից Հայաստանի դպրոցների երկրորդ, հինգերորդ և յոթերորդ դասարաններում կներդրվի հանրակրթության նոր պետական չափորոշիչ։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նշելով, որ Տավուշում դրա փորձարկման արդյունքները եղել են գոհացուցիչ։

«Օրինակ, փոխվել է հանրակրթության մասին օրենքը, որոնցում տրվել են մի շարք ձեւակերպումներ եւ այժմ այս փոփոխություններով մենք համահունչ կդարձնենք օրենսդրությունը եւ դրանով հստակ դաշտ կստեղծենք դպրոցների եւ ուսուցիչների համար»,- ասաց նախարարը։

«Շատ ուրախ եմ, որ մենք բավարար կամք ենք ցուցաբերել ժամանակին այդ չափորոշիչը ի հեճուկս բոլոր բարդությունների՝ ընդունելու եւ կիրառելու»,- նշեց վարչապետը, ում հարցին ի պատասխան՝ նախարարն ընդգծեց, որ այս ընթացքում ամբողջոպթյամբ փոխվել են դասագրքերի ստեղծման եւ տպագրության մրցույթները, ինչը, մեղմ ասած, հեշտ չէր։

«Մենք տարբեր իրադարձություննր բերեցինք, եկանք հանգեցինք հետեւյալ հարցին՝ արդյո՞ք մեր կրթության չափորոշիչը առաջադրում է խնդիր, որ դպրոցը ավարտած շրջանավարտը պիտի լինի հոգեբանորեն եւ ֆիզիկապես ամուր. Անկեղծ ասեմ, տիկին Անդրեասյան՝ իմ կարծիքով մեր խնդիրները այդտեղ շատ կոնկրետ չեն ձեւակերպված եւ այդտեղ որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն ունենք։ Կառավարությունը պետք է խնդիր առաջադրի, որպեսզի մեր դպրոցների շրջանավարտները ունենան բավարար հոգեբանական պատրաստություն՝ կյանքի ամենատարբեր փորձությունները հաղթահարելու համար, եւ մենք ֆիզիկական պատրաստության կոնկրետ չափանիշ պետք է ունենանք»,- հավելեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

363