Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրամանով Նելլի Ղուլյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար:

Ավարտել է Մոսկվայի Ֆինանսական և իրավաբանական համալսարանը:

Աշխատել է՝ Կանադական St. Lawrence քոլեջում որպես՝ Ռուսաստան, ԱՊՀ և Եվրոպական տարածաշրջանի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու:

Կանադական՝ Educouturier ընկերության մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատու:

Աշխատանքային գործունեություն է ծավալել նաև Ռուսաստանում որպես՝ Modus Vivendis գործակալության գործադիր տնօրեն:

Որպես անկախ փորձագետ համագործակցել է նաև այլ ընկերությունների հետ՝ Հայաստանում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում:

ՌԴ-ում՝ «Բալթիկա» ֆուտբոլային ակումբ

ՀՀ-ում՝ “WEDO CREATIVE” դիզայն ընկերություն, “XAO TECH” web 3 ծրագրավորման ստարտապ ընկերություն:

ԱՄՆ-ում՝ “Grenada USA Consulting” ընկերություն:

Վարժ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:

755