Վարչապետը Ազատան բնակավայրում ծանոթացել է նոր դպրոցի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

«Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի համար կառուցվում է նոր մասնաշենք: 1,5 մլրդ դրամ արժողությամբ աշխատանքներն իրականացվում են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Շինաշխատանքները կավարտվեն 2024թ.-ի ապրիլին:
Կառուցվող մասնաշենքերի նախագծային հզորությունը նախատեսված է 560 աշակերտի համար, ևս շուրջ 300 աշակերտ կարող է հաճախել գոյություն ունեցող մասնաշենք։ Ներկայումս Ազատանի միջնակարգ դպրոցում սովորում է 702 աշակերտ։ Ազատանում հարգանքի տուրք մատուցեցի նաեւ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»,- այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կցված է նաև այցի տեսանյութը։
07 Սեպտեմբեր, 2023 14:27
698
Այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա․ Նիկոլ Փաշինյան
28 Հունիս, 2025 11:58
Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»․ վարչապետը՝ Աջապահյանին
27 Հունիս, 2025 17:22
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի․ Փաշինյան
27 Հունիս, 2025 17:17