Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։
Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի ոլորտներում փոխգործակցությանը, օրենսդրական կարգավորումներին։

Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև մասնագետների փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր շինարարական ծրագրերի իրականացման ոլորտում գիտելիքի և հաջողված փորձի փոխանակման շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

105