
Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։
Մեր խորին ցավակցություններն ե
Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը: Այս մասին հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Դերասանն օրեր անց՝ սեպտեմբերի 18-ին, կդառնար 68 տարեկան:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Սամվել Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- ասված է ՀԹԳՄ հաղորդագրության մեջ։
Սամվել Սարգսյանը 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ից շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն», «Մարիամ», «Փեսացուն կրկեսից», «Սուպեր մամա»ֆիլմերում:
2014 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
նք հայտնում Ս. Սարգսյանի հարազատներին և գործընկերներին։