Ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ պայմանավորված՝ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կլինի 100 դրամ
ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ այսօր՝ կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով:
Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ:
Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ:
Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200 դրամ):
19 Սեպտեմբեր, 2023 00:07
556
ԼՂ-ից տեղահանվածներն ամենաշատը Կոտայքի մարզում են իրացրել սերտիֆիկատները. Թորոսյան (տեսանյութ)
13 Հոկտեմբեր, 2026 15:15
Մեր բոլոր հայրենակիցները մեզ համար հավասար են, բոլորի խնդիրները՝ հավասարաչափ կարևոր․ Թորոսյան
25 Մարտ, 2026 18:04
Ներկա պահին ՀՀ քաղաքացիություն է ստացել 34,5 հազար ղարաբաղցի փախստական. նախարար
20 Մարտ, 2026 13:04
Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են․ Պեսկով
22 Սեպտեմբեր, 2026 14:45
Արևաշատ գյուղում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված տղամարդը մահացել է
20 Սեպտեմբեր, 2026 14:29
Կասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
03 Օգոստոս, 2026 19:42