Այսօր Հայաստանի անկախության օրն է

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի անկախության տոնը։
1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը։ Իսկ արդեն 1991թ. այս օրը Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե։
«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ և ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցին կողմ էր քվեարկել մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը։
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5%–ը: Երկրի անկախությանը կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի (99,56%), դեմ՝ ընդամենը 0,46%-ը:
Արդեն սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատեց հանրաքվեի արդյունքները՝ հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից։
21 Սեպտեմբեր, 2023 14:00
490
Էդ 17 կետը ՀՀ անկախության մասին է. Սիմոնյանը համաձայնագրի, սահմանազատման և սահմանագծման մասին
08 Մայիս, 2025 13:53
Պատերազմը գցեցին մեր ջեբն ու գնացին, չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի կարելի է ՀՀ-ին վերաբերվել․ Սիմոնյան
08 Մայիս, 2025 13:44
Աթենքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ
01 Մայիս, 2025 21:07
Հոկտեմբերի 18-ին ՀՀ Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն. տեսանյութ
25 Հոկտեմբեր, 2024 00:39
Բանակը դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը. Սուրեն Պապիկյան
21 Սեպտեմբեր, 2024 18:38
Անկախության, պետականության ամրապնդման և զարգացման հիմնաքարային նախապայմաններն են մարդու իրավունքների արդյունավետ իրացման ապահովումն ու պաշտպանությունը․ ՄԻՊ ուղերձը
21 Սեպտեմբեր, 2024 14:44