
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Իշխանությունը Երևանի կենտրոնում դրել 10 հոգի մարդ է գնդակահարել, վերջում էլ «Հայլուր»-ով ցույց էին տալիս՝ վառված կրակի մեջ շպրիցներ էին գցել, որ ստեղ նարկամաններ կան, և դա մեր քաղաքական կապիտա՞լն է»։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե «Մարտի 1»-ը ներկայիս իշխանության քաղաքական կապիտալն է։
«Սերժ Սարգսյանը ասաց՝ դուք «Մարտի 1»-ից դասեր չեք քաղել, և 10 անգամ ավելի շատ մարդ դուրս եկավ նրան «ապտակ տալու», ասելու՝ մի հատ հելիր, ռադդ քաշիր ստեղից, հոգիներս կերար, դա իրենց քաղաքական սև էջն է:
Մեր իշխանության ամոթն այն է, որ նախ այս մարդիկ, ովքեր այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, բանտում չեն: Գալով 2018 թվականին իշխանության՝ նույն տրամաբանության մեջ էինք ապրում Ղարաբաղի հետ կապված և վստահում էինք այն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի, այսինքն՝ կզանգենք ռուսին, պատերազմը կկանգնեցնի, և մենք կարանք ոչ մի բան չանենք, մեր գեներալները կարան ախրաննիկներով և տներով ման գան: Դա է մեր քաղաքական ամոթը, որովհետև մտածել ենք, որ եթե այդ համակարգը գործել է, ձեռք չտանք դրան, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, ամոթ է, որ մենք դա թույլ տվեցինք։
Մեր քաղաքական ամոթը, որ նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել»,- ասաց նա։