Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր պահանջում է պատժամիջոցներ մտցնել Ալիեւի դեմ

Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել է ֆրանսիացի եվրապատգամավոր Նաթալի Լուազոյի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ պատժամիջոցներ մտցնելու պահանջին։
«Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել է ինձ եւ պահանջում է, որպեսզի Եվրոպան պատժամիջոցներ մտցնի Իլհամ Ալիեւի վարչակարգի դեմ Լեռնային Ղաաբաղի հայ բնակչության դեմ նրա հարձակման համար»,- գրել է Լուազոն X-ի իր միկրոբլոգում։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայությանն ուղղված իր հարցման մեջ Լուազոն եւ մյուս եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են անում գործել, որպեսզի կանգնեցնեն արցախահայերի էթնիկ զտումը եւ կանխեն հարձակումը, որը կարող է նոր պատերազմի վերածվել։
21 Սեպտեմբեր, 2023 17:34
1021
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում
07 Մայիս, 2025 18:18
Ադրբեջանն ավելին է, քան шգրեսnրը. Նիկոլա Բեհ
16 Ապրիլ, 2025 22:40
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկում կանցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին
01 Ապրիլ, 2025 18:51