
Մովսես Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Որպես ավելի քան 5 տարի հայկական, ռուսական ու տարբեր այլ երկրների լրատվադաշտերին հետևած ու ամենօրյա ռեժիմով դրանք ուսումնասիրած մարդ պնդում եմ, որ այն մեդիաարշավը, որն այս պահին իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու գործող իշխանությունների դեմ, բացառիկ է ու նմանը չունեցող։
Ռուսական կողմից Հայաստանի դեմ վարվում է բառիս բուն իմաստով մեդիատեռոր` կիրառելով բոլոր հնարավոր գործիքները` հեռուստատեսություն, լրատվական կայքեր, սոցցանցային հարթակներ, փորձագիտական վերլուծություններ, սոցցանցերի գրառումներ և այլն։
Ուշադիր վերլուծելով այն իրականացնողների շրջանակը` հակված եմ պնդելու, որ այն ունի կոնկրետ պետական ուղղորդում։
Նախկինում, երբ Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի էին ունենում ուշագրավ իրադարձություններ, դրանք երբեք տեղ չէին գտնում ռուսական մամուլում, իսկ այսօր անգամ 1-2 հոգուց բաղկացած փողոցային աղբամանների տեղաշարժը որպես հրատապ լուր հայտնվում է նույն ռուսական պետական հովանավորություն վայելող մամուլում։
Ասեմ ավելին, ռուսական մամուլին ուղղված պարզ հայացքից ակնհայտ է դառնում, որ անգամ ռուս-ուկրաինական պատերազմը իրենց մամուլում այնքան չի լուսաբանվում, ինչքան Հայաստանն ու ՀՀ իշխանություններին հեռացնելու վերաբերող նյութերը։
Եթե սրան գումարում ենք նաև Ռուսաստանից հնչող` ՀՀ քաղաքացիներին փողոց ուղղորդել դրդող կոչերը, պատկերն ավելի է ամբողջական է դառնում։