
Hraparak.am-ը և մի շարք լրատվամիջոցներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցազրույցից ձեւախեղված հատված են տարածում՝ ներկայացնելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողության մասին։
Իրական թարգմանությունը՝ ստորև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կատարած այցի ընթացքում «Թուրքական տանը» պատասխանել է լրագրողների հարցերին։ Նախագահ Էրդողանը գնահատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի արդյունքները։ Նա նաև հայտարարություն է արել Ղարաբաղում ավարտված Ադբեջանի այսպես կոչված հակաահաբեկչական գործողության վերաբերյալ:
Էրդողանն ի պատասխան լրագրողի՝ Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական գործողության վերաբերյալ հարցին նշել է.
«Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունը իմ երդման արարողությանը կարևոր էր:Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիվ։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի հետ կապված չէ. Դա կապված չէ Հայաստան պետության հետ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։ Որովհետև Ադրբեջանը այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։ Բացի այդ, այս խմբերի կողմից Ղարաբաղում մեր եղբայրներին սպանելու փորձը իրադարձությունները տարավ ավելի վտանգավոր ուղղությամբ։ Զգուշացումներ են տրվել, սակայն, չնայած բոլոր զգուշացումներին, այդ խմբավորումները չեն դադարեցրել իրենց գործունեությունը։Սրանից հետո Ադրբեջանը քայլեր ձեռնարկեց: Եվ նրանք այնտեղ ռազմական օպերացիան իրականացրին առանց ձգձգումների: Օպերացիայի ավարտից հետո ինձ տեղեկացրին, որ մոտ 90 կարևոր կետի են խփել, և ամբողջությամբ ավարտել են իրենց գործը։Նրանք պահանջել էին նաև ապահովել ամբողջ տեխնիկայի, զինամթերքի հանձնումը և հետ քաշվելը նախանշված վայրերից: Մեր երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բանակցություններ է վարել, և այսօր ես հանդիպել եմ նաև իմ գործընկեր նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց ինձ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթի համար և ասաց. «Այժմ արդեն այդ խմբավորումները չեն կարողանա շունչ քաշել այդ տարածքներում: Մենք ավարտել են մեր գործողությունն, այլևս ոչ մի խնդիր չկա»: