
ՄԱԿ-ում Գերմանիայի ներկայացուցիչ, ԱԳ նախարար Անալենա Բերբոք կարեւոր շեշտադրումները ՄԱԿ ԱԽ-ում․
- Մենք դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս մշտապես և վերջնականապես դադարեցնել իր ռազմական գործողությունները։ Մեզ անհրաժեշտ է, որ ամբողջովին դադարի բռնությունը։
- Եվ՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չպետք է դրվեն հարցականի տակ։
- Դժվար է պատկերացնել այն տառապանքը և դժվարությունները, որոնք կրում է ԼՂ բնակչությունը։ Բաքվի իշխանությունները, փաստացի, փակել են Լաչինի միջանցքը, խանութներում դատարկություն է։ Դեղորայքը ավարտվել է, էլեկտրաէներգիան, բենզինը չեն բավականացնում։
- Այս հակամարտությունը, որը սկսվել է ավելի քան 30 տարի առաջ, մեծաթիվ զոհեր է տվել։ Տարածաշրջանում բնակվողներին անհրաժեշտ է տևական խաղաղություն։ Դա անհրաժեշտ է նաև մեզ։ Կոչ եմ անում վերադառնալ բանակցություններին, որոնց միջնորդը Եվրամիությունն է։
- Գերմանիան թույլ չի տա ոտնձգության ենթարկել հայկական ժողովրդավարությունը: