Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2024 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է ՀՀ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ին որոշումը, որով սահմանվում են սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 988,933.7 հազար դրամ։ Նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

182