Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է։

«Ժամը 23:00, 24.09.2023

ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ

Ֆեյք–Այս իշխանությունը կրակելու է ժողովրդի վրա:

Ճիշտ–Բացարձակ կեղծիք: Այս իշխանությունը դա չի արել ավելի ծանր ժամանակներում և չի անի երբեք, որովհետև կրակելը հրապարակի արժեհամակարգի կրողներինն է, ոչ թե գործող իշխանությանը:

Ֆեյք–Հումանիտար բեռները հետ գնացին:

Ճիշտ–Հումանիտար բեռները ճանապարհից տեղափոխվել են Գորիս, որպեսզի Կարմիր Խաչի և խաղաղապահների միջոցով տեղափոխվեն Ստեփանակերտ:

Ֆեյք–Վարդենիսի համայնքապետը միացել է շարժմանը:

Ճիշտ– Կեղծիք, ինչը հերքեց գործող համայնքապետը, սակայն հրապարակում ամոթից գետինը չմտան և այնուամենայնիվ հայտարարեցին, որ ֆեյք հայտարարությունը ճիշտ է և համայնքապետը միացել է իրենց:

Կարծում ենք, որ մեր բացահայտումները թույլ են տալիս ֆեյքը խեղդել բնօրրանում: Եվ դա ձեր շնորհիվ է, քանի որ լայնորեն տարածում եք»:

893