
Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտունու շրջանից 70 հոգու ուղեկցել են Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո խաղաղապահները սկսել են խաղաղ բնակչության տարհանումը Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մարտունու շրջանից իրականացվել է խաղաղ բնակչության ևս մեկ փոխադրում»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում խաղաղապահներն ապահովել են 190 տոննա բեռի մատակարարումը սննդամթերքով, վառելիքով և քսանյութերով Ղարաբաղի խաղաղ բնակչության համար։ Խաղաղապահ զորախումբը իր հսկողության տարածքում դեռ ունի ներռված 715 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 402 երեխա։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը։