ՆԱՏՕ-ի ինովացիոն հիմնադրամը (IFN) մտադիր է 1 մլրդ եվրո հատկացնել Չինաստանի հետ առճակատմանը նախապատրաստվելու համար։ Միջոցները կուղղվեն պաշտպանական ստարտափների զարգացմանը, որոնք նախատեսված են դաշինքի տեխնոլոգիական սարքավորումների ամրապնդման և Չինաստանի մրցակցության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Ինչպես ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Դեյվիդ վան Վիլը, դաշինքը, հատկապես Եվրոպայում, չունի վենչուրային կապիտալ՝ բարձր տեխնոլոգիական լուծումներ մշակելու համար:

«Մենք ցանկանում էինք ավելի շատ կապիտալ տրամադրել այս ընկերություններում ներդրումներ կատարելու համար, որպեսզի նրանք ստիպված չլինեն գնալ չինացի ներդրողների մոտ»,- ասել է նա:
Վան Վիլը հավելել է, որ դաշինքի 23 երկրներ արդեն դարձել են անցյալ տարի ստեղծված 1 միլիարդ եվրոյի հիմնադրամի մասնակիցներ։ Սակայն ԱՄՆ-ը դեռ չի միացել նախաձեռնությանը։

 

512