Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Reuters-ը։

Էրդողանը կայցելի Նախիջևան՝ Ալիևի հետ քննարկելու ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, երեկ հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Բաքվի աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի ղեկավարը մտադիր է Ալիևի հետ քննարկել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ ավելի վաղ Անկարայի առաջարկած հանդիպումը։ Էրդողանը և Ալիևը կհամեմատեն նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային օրակարգի, ռազմական ոլորտում համագործակցության և էներգետիկայի վերաբերյալ գրառումները։

675