Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է միջնորդական ջանքեր ցուցաբերել Ուկրաինայի հարցում, և Անկարան դրական է արձագանքել առաջարկին, Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Էրդողանը նշել է, որ երկուշաբթի օրը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ իր հեռախոսազրույցը արդյունավետ է եղել, և քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնցից մեկը, նրա խոսքով, Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է։

Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ առաջնորդների բանակցություններից հետո Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել համատեղ ջանքեր գործադրելու Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի շուրջ։

207