Իրանի արտգործնախարարը նշել է, որ աշխարհագրությունը, հարևանության քաղաքականությունը և պատմությունն այն գործոններից են, որոնց հիման վրա համագործակցությունը կարող է երաշխավորել տարածաշրջանի անվտանգությունը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությանը՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը սոցիալական ցանցերի իր անձնական էջում գրել է, որ «Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է փոխգործակցության և կառուցողական համագործակցության վրա»։

«Ի լրումն աշխարհագրության, հարևանության քաղաքականության, պատմության, մշակույթի և կրոնի ընդհանուր գործոնների, այդ գործոնների վրա հիմնված համագործակցությունը կարող է ապահովել երկրների համատեղ տնտեսական զարգացումն ու բարգավաճումը, ինչպես նաև ապահովել տարածաշրջանային խաղաղություն, կայունություն և անվտանգություն»,- նշել է նա։

641