Մարտակերտի վերջին բնակիչները երեկ լքել են քաղաքը. քաղաքապետ

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Մարտակերտն ամբողջությամբ հանձնված է։ Վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել երեկ, շուրջ հազար մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ եղել է շարասյան վերջում։
Մարտակերտի քաղաքապետն ասաց, որ քաղաքացիական բնակչությունից զոհեր չունեն, բայց ունեն անհետ կորածներ. - «Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ո՛չ հաշիվ ենք իմանում, ո՛չ կորած մարդ ենք իմանում»:
Միշա Գյուրջյանը, սակայն, նշեց, որ դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ ունեն:
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը:
25 Սեպտեմբեր, 2023 18:42
426
Գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն խաղաղության պայմանագրի ստորագրման. Միրզոյան
09 Մայիս, 2025 13:16
Ռուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար
09 Մայիս, 2025 13:13
Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Mitsubishi Montero»-ն բախվել է բետոնե եզրաքարերին և կողաշրջվել
09 Մայիս, 2025 12:59