Քաղաքագետ Մովսես Հարությունյանը գրում է.

«Մի քիչ էլ պատմեմ բաների մասին, որոնք հարգելի պատճառներով չեն լուսաբանվում ու հեռու են բոլորի աչքից։

Հայաստան մուտք գործելուց հետո էն հոգատարությունը, որ ամենաբարձր մակարդակով ցուցադրվում է մեր ուժային ու պաշտպանական կառույցների հրամանատարական կազմի ու բոլորի կողմից արցախահայ մեր հայրենակիցների նկատմամբ, աննկարագրելի է։

Բոլորը ձեռք ձեռքի տված` անտեսելով իրենց ուսադիրների աստղերի մեծությունը`

փոխգնդապետից գեներալ- մայոր, ոստիկանից ԱԱԾ-ական,

ենթասպայից մայոր,

սահմանապահ զորքերից փրկարար ծառայություն,

ՊՆ զինվորականից կորպուսի հրամանատար,

ընկած մեր տեղահանված քաղաքացիներին օգնում են իրենց իրերը դասավորել ու անձնապես մեծ հոգածությամբ տրամադրում վերջիններիս սննդի անհրաժեշտ քանակությունը։

Կուզեի ցուցադրեի, ափսոս կան հարգելի պատճառներ»։

1024