Ուելսի ղեկավարները կապի մեջ են Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի հետ՝ նոյեմբերին Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստանում կայանալիք խաղից առաջ անվտանգության հարեցերով՝ կապված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության սրման հետ։

Պարբերականը նշում է, որ նոյեմբերի 18-ին Ուելսը տանտերերին կհանդիպի մայրաքաղաք Երևանում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղից 171 մղոն հեռավորության վրա:

ՈւԵՖԱ-ն նույնպես հետևում է իրավիճակին, քանի որ չի ծրագրվում քննարկել խաղն այլ վայր տեղափոխելու հարցը, իսկ Ուելսը ակնկալում է խաղալ Երևանում:

Ինչպես նշում Է Daily Mail-ը, Ուելսում մտավախություն ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է խանգարել Երևանում կայանալիք խաղի անցկացմանը: 

956