«ԼՂ հայերի իրավունքները պաշտպանող միջանկյալ միջոցներով միայն հնարավոր կլինի կանխել էթնիկ զտումը, որ Ադրբեջանն իրականացնում է, կանխել դրա շարունակումը». – այս մասին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ասաց ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը

Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը բացեց մի նպատակով՝ որպեսզի 100 հազարավոր հայերին դուրս թողնի այնտեղից։

«Բայց որ հազարամյակներ շարունակ ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել՝ այսօր այնտեղ գրեթե չկան հայազգի անձինք։ Եթե սա էթնիկ զտում չէ,  ապա ես չգիտեմ, թե ինչն է էթնիկ զտում։ Այսօր ադրբեջանցի գործընկերս, կարծում եմ, կասի, որ Ադրբեջանը հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցմանը եւ այսպես կոչված՝ խաղաղ ապագայի նպատակներին։ Սակայն եթե այդ բառերը ձեզ բառերը ծանոթ թվան, ապա պատճառն այն է, որ նա ճիշտ նույն բառերն ասել է 9 ամիս առաջ, բայց Ադրբեջանը շարունակեց դիտավորյալ սովամահության ենթարկել ԼՂ հայազգի բնակչությանը, որից հետո դաժանաբար հարձակվեց նրանց վրա եւ ստիպեց իրենց նախնիների հայրենիքից փախուստի դիմել»։

Եղիշե Կիրակոսյանը հավելեց, որ դատարանը այսօր կարող է դեռեւս փոխել իրավիճակը. «Դեռ ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարկադրական տեղահանման անշրջելի դառնալը»։

784