
Բելառուսն ու Իրանը պետք է ավելի սերտ համագործակցեն միմյանց հետ՝ Արևմուտքին դիմակայելու համար։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի հետ հանդիպմանը։
«Հուսով եմ, որ դուք չեք հիասթափվի ձեր այցից։ Հարցերը շատ են, խոսելու բան կա։ Ուստի ես նույնպես հույս ունեմ, որ մեր զրույցը գործնական լավ արդյունք կունենա։ Դուք գիտեք Բելառուսի իրավիճակը։ Սա մոտավորապես նույն իրավիճակն է, որում դուք եք։ Մեր պետությունների վրա գործադրվող ճնշումն աննախադեպ է, բայց դուք արդեն սովորել եք ինչ-որ չափով դիմակայել դրան, և ձեր փորձը մեզ համար շատ կարևոր է։ Ինձ անընդհատ զարմացնում է այն, որ Իրանը այս ընթացքում այս լայնածավալ գործողությունների ընթացքում ոչ թե բոլորովին նվազեցրեց իր զարգացման մակարդակը, այլ, ընդհակառակը, զգալիորեն բարձրացրեց այն»,- ասել է նա։
Բելառուսի ղեկավարը նաև նշել է, որ «աշխարհում իրավիճակը թեժանում է, և Մերձավոր Արևելքի ճգնաժամը նպաստում է նրան, որ անբարյացակամ արևմտյան երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ, մշտապես այս հակամարտության նիզակն ուղղում են Իրանի դեմ։