Ֆրանսիան կքննարկի զենքի վաճառքը Հայաստանին. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնուն հաջորդ շաբաթ կապի մեջ կլինի իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ՝ «մի շարք բաներ շատ օպերատիվ և կոնկրետ մակարդակով վերջնական տեսքի բերելու համար»,- ասել է նա սենատորներին չորեքշաբթի լսումների ժամանակ, այս մասին հայտնել է Politico-ն։

Պարբերականը նշում է, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական տեխնիկա կուղարկի Հայաստան՝ իր հարևան Ադրբեջանի հետ լարվածության սրման ֆոնին, սակայն Լեկորնուն հրաժարվել էր մանրամասներ տրամադրել Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովին։

«Ամեն դեպքում, դուք կարող եք տեսնել, որ որոշ զինատեսակներ խիստ պաշտպանական են և չեն կարող շեղվել այլ նպատակների համար, և, հետևաբար, դրանք օգնում են մեզ հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանել կյանքեր և իր տարածքը»,- ասել է Լեկորնուն:

792