Ավելի քան 120 հազար Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր լքել են երկիրը 2022 թվականին, վերադարձել են իրենց հայրենիք, հայտնում է Financial Times-ի բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով սեփական հետազոտության արդյունքները։ Ըստ հրապարակման՝ նրանք կազմում են մեկնածների ընդհանուր թվի մոտ 15%-ը։ Ենթադրվում է, որ նրանց վերադարձի հիմնական պատճառը եղել է արտասահմանում ապրելու բարձր արժեքը։

Հարցման արդյունքների համաձայն՝ շատ վերաբնակիչներ դժգոհ են եղել այլ երկրներում աշխատավարձերի մակարդակից։ Որոշ ռուսներ նույնպես վերադառնում են հայրենիք՝ խնամելու տարեց հարազատներին: Արեւմտյան վերլուծաբանները վստահ են, որ ժամանակի ընթացքում Ռուսաստան վերադարձող վերաբնակիչների թիվը կավելանա։

 

701