Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 8-ը «նշանակալի օր» է լինելու։ Այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի հետ հնարավոր առևտրային գործարքի մասին լուրերը, հաղորդում է Reuters-ը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

«Սա պետք է շատ մեծ և հուզիչ օր լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության համար», - նշել է պետության ղեկավարը։ Նա նաև ասել է, որ Սպիտակ տանը մամուլի ասուլիս կանցկացվի։

Ավելի վաղ ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել էին ընդերքի ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր, որի շրջանակներում ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ։ Վաշինգտոնը կստանա բնական պաշարների, այդ թվում՝ ալյումինի, գրաֆիտի, նավթի և բնական գազի մշակման ներդրումային նախագծերին մուտք գործելու հնարավորություն։

106