Թուրքիայի Կենտրոնական բանկը հինգերորդ անգամ անընդմեջ բարձրացրել է հաշվառման տոկոսադրույքը՝ 30-ից 35 տոկոսի։

Թուրքիայի Կենտրոնական բանկը օգոստոսին բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը՝ 7,5%-ով՝ 17,5%-ից մինչև 25%: Սեպտեմբերին Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 30%, ինչը ռեկորդային բարձր է 2003 թվականից ի վեր։

Այսպիսով, Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշել է շարունակել դրամավարկային քաղաքականության խստացման գործընթացը՝ փորձելով նվազեցնել գնաճը։

Նշենք, որ Հայաստանում հիմնական տոկոսադրույքը -9.75% է.

931