Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, որը կարճ ժամանակ անց գիտակցության չգալով մահացել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը, որոնք պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ավետիս Վ.-ն է, որը ժամը 11:00-ի սահմաններում Զովունի գյուղում «Դ և Ս» շինարարական կազմակերպությունում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, աշխատանքային կանոնները խախտելու հետևանքով մետաղական կաղապարը գցել է իր վրա, ապա մարմնական վնասվածքներով հարազատների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա գիտակցության չգալով մահացել է: 

Դեպքի փաստով Ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:

870