Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում նվազել է 6 սանտիմետրով

Սևանա լիճը 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 24 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, նախորդ տարվա նոյեմբերի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 14 սանտիմետրով, իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ՝ 6 սանտիմետրով։
2023 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 228 միլիոն 234 հազար խորանարդ մետր ջուր, իսկ նույն տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 935 հազար խորանարդ մետր ջուր։
Սևանա լիճ թափվող գետերն այս պահին սակավաջուր են։
02 Նոյեմբեր, 2023 19:43
411
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը
31 Մարտ, 2025 23:43
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 10-16-ը
17 Մարտ, 2025 23:48
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 10-16-ը
17 Փետրվար, 2025 15:57
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 14-20-ը
21 Ապրիլ, 2025 15:22
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
06 Ապրիլ, 2025 10:07
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը
31 Մարտ, 2025 23:43