32-ամյա երիտասարդը գողացել է լվացքի մեքենա և վաճառել համաքաղաքացուն

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բազումի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ պարզվել է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 8.30-ից ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, Վարդանանց փողոցի նշված բնակարանից գողացել են լվացքի մեքենա՝ պատճառելով 222 000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ վանաձորցի 32-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, գողացել է լվացքի մեքենան, այնուհետև վաճառել է 59-ամյա համաքաղաքացուն:
32-ամյա երիտասարդը հրավիրվել է Բազումի բաժին և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
08 Նոյեմբեր, 2023 20:43
230
Վարչապետը տեսանյութ է հրապարակել դեպի Դսեղ տանող ճանապարհի հիմնանորգված կամուրջից
03 Մայիս, 2025 00:22
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
02 Մայիս, 2025 23:44
«Սանահին կայարան»-ի ժամանակավոր մետաղական կամուրջը երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար
02 Մայիս, 2025 23:18