«Այն քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին, ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Նա նաև հայտարարել է, թե Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը:

«Այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասել է Հաջիզադեն:

Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցություն են կնքել. Ֆրանսիան Հայաստանին պաշտպանողական զենքի որոշ խմբաքանակ է փոխանցելու:

586