Այսօր  ՄԱԿ Միջազգային դատարանը կայացրեց որոշում ժամանակավոր միջոցների վերաբերյալ միջնորդության մասին 2023թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի ներկայացրած հայցով՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով։

Հայաստանը հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ գործ հարուցելու վերաբերյալ՝ կապված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների հետ։ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանի կողմից հարձակումը 120,000 հայազգի անձանց նկատմամբ հանգեցրել է նրանց հարկադիր տեղահանմանը ԼՂ-ից ՀՀ։

Դատարանի նախագահ դատավոր Ջոան Դոնոհյուն հրապարակեց դատարանի որոշումը. Դատարանը եզրակացնում է, որ ժամանակավոր միջոց կիրառելու պայմանները բավարարված են, ուստի անհրաժեշտ է, որ դատարանը, գործով մինչև վերջնական որոշման կայացումը, անհրաժեշտ միջոցներ կիրառի՝ պաշտպանելու Հայաստանի միջնորդած իրավունքները։ Դատարանը իրավունք ունի կիրառել միջոցներ, որոնք պահանջվել են միջնորդության մեջ։ 

Որոշման մեջ դատավորը նշեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել. 

1.  ԼՂ-ից սեպտեմբերի 19-ից հետո հեռացած անձինք, ովքեր ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել ապահով, արագ, առանց խոչընդոտների։ 

2. Եթե սեպտեմբերի 19-ից հետո մարդիկ են մնացել ԼՂ-ում, ապա նրանց ցանկության դեպքում անվտանգ և արագ հեռանալը ԼՂ-ից։

3. Այն անձինք, ովքեր ցանկանում են ԼՂ-ում մնալ, ապա ազատ լինեն և առանց ահաբեկման, որը կարող է պատճառ լինել նրանց հեռացման։

4. Ադրբեջանը պարտավոր է պահպանել և չոչնչացնել գրանցման ինքնության և անձի ինքնության ու մասնավոր սեփականության փաստաթղթերը, որոնք կան ԼՂ-ում։

5.Ադրբեջանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովվի ներկայացված ժամանակավոր միջոցների  կիրառությունը և իր ստանձնած պարտավորությունների կատարումը 8 շաբաթվա ընթացքում, և այդ հաշվետվությունը ուղարկել ՀՀ-ին, որին հնարավորություն կտրվի դատարանին ներկայացնել իր մեկնաբանությունները դրա վերաբերյալ։

486