Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական 2 առարկությունները Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում:
Նշենք, որ Դատարանն այսօր դռնբաց նիստում հրապարակել է իր վճիռը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ, որը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառությանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով:
Դատարանի նախագահ, դատավոր Նավ-աֆ Սալամը նշեց, որ իր դիմումի մեջ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է ՌԽՎԿ-ի մի քանի դրույթներ՝ տասնամյակներ շարունակ իրականացնելով ռասայական խտրականության պետական քաղաքականություն: Հայաստանը մասնավորապես պնդում է, որ պետության կողմից հայատյացության քաղաքականության հետևանքով հայերը համակարգված խտրականության են ենթարկվել, զանգվածային սպանությունների, խոշտանգման բռնության և չարաշահումների:
«Դատարանն ի գիտություն է ընդունում, որ Հայաստանը դիմել է, որպեսզի Դատարանը 36-րդ հոդվածի առաջին մասով հաստատի իրավազորությունը ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատսված պարտավորություններին համապատասխան: Ադրբեջանը երկու նախնական առարկություն է ներկայացրել.
1. պնդել, որ Դատարանը իրավազորություն չունի ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածով նախատեսված բանակցությունների նախապայմանը չկատարելու պատճառով.
2. Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի որոշ պահանջներ դատարանի իրավազորության ներքո չեն առարկայական իրավազորության շրջանակում ՌԽՎԿ-ի 22-րդ հոդվածի համաձայն: