Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարում է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժում է երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում:
Նշենք, որ Հայաստանը 3 նախնական առարկություն է ներկայացրել:
1.Հայաստանը նշում է, որ դատարանը ժամանակային իրավազորություն չունի ադրբեջանական բողոքի տեսանկյունից մասնավորապես այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1993 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը: Այն ժամանակահատվածը որտեղ Հայաստանը կողմ է հանդիսացել ՌԽՎԿ-ի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Դրան հակառակ Հայաստանը նշում է որ այս գանգատները պետք է ընդունելի չլինեն:
2. Դատարանը առարկայական իրավասություն չունի Ադրբեջանի գանգատները հաշվի առնելու ենթադրյալ ականների տեղադրման մասով: Առարկայական իրավազորության մասին որոշում կայացնելով ականների վերաբերյալ Դատարանը նախևառաջ պետք է անդրադառնա Ադրբեջաբնի կողմից ներկայացրած գանգատին, որ վերաբերումէ նրան, որ հայաստանը խախտել է նորմերը տղադրելով այդպիսի ականներ և ապացույցներ որ ներկայացված են միաժամանակ նաև փաստում են նաև որ էթնիկ զտումների փորձ է արվում դրանով: Հայաստանը նշում է, որ իր հայտում Ադրբեջանը չի պահանջել ապացուցել, որ հենց ականներ տեղադրումը որպես այդպիսին ենթադրում է նորմերի խախտում:
3. Երրորդ նախնական առարկությունը, ըստ որի` դատարանի չունի առարկայական իրավազորություն ՌԽՎԿ-ի տիրույթում Ադրբեջանի բողոքները դիտարկելու բնապահպանական տեսանկյունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում մերժեց ադրբեջանական կողմի նախնական 2 առարկությունները։