Արցախցիները պետք է ՀՀ որևէ հասցեում հաշվառված լինեն, որ կարողանան ստանալ սոցիալական աջակցություն. Նարեկ Մկրտչյան

«Հաշվառումը ամենակարևոր նախապայմաններից մեկն է, որովհետև մեր օրենսդրությամբ սահմանված է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված լինի անձը: Դա չի վերաբերում Միգրացիոն ծառայության հաշվառումներին, այսինքն, երբ որ Գորիսում, Վայքում, այլ տարածքային կենտրոններում՝ մարզպետարաններում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այս ընթացքում բացված հաշվառման կենտրոններում, որտեղ որ ծառայություն էին իրականացնում: Պետք է ՀՀ որևէ հասցեում հաշվառված լինի անձը, որ կարողանա ստանալ սոցիալական աջակցություն: Նրանք, ովքեր, որ առցանց դիմումով կներկայացնեն տվյալները, մենք վճարումները կանենք, եթե իրենք ունեցել են իրավունք»,- այսօր ԱԺ ութերորդ գումարման արտահերթ նիստին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Այն անձիք, ովքեր նոր պետք է իրացնեն իրենց իրավունքը, որ ստանան սոցիալական աջակցություն, պետք է մոտենան միասնական սոցիալական ծառայության կենտրոն, դա վերաբերում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք պետք է իրացնեն իրենց իրավունքը, այստեղ հիմք են ընդունվելու ԼՂ-ի բժշկասոցիալական փորձաքննության տեղեկանքները և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորություն կստանան դառնալ ֆունկցիոնալության համակարգի շահառու:
Այս ընթացքում կառավարության կողմից վճարվել են.
100.000 դրամ միանվագ աջակցություն տրամադրվել է 108. 336 անձի,
40+10 հազարների վճարում կատարվել է 99 820 անձի։
Նոյեմբեր ամսվա համար 77.000 դիմում կա 40+10 հազար դրամների ստացման համար,
53 783 մարդ գրանցվել է երկամսյա 50 հազար դրամների աջակցության համար:
21 Նոյեմբեր, 2023 17:02
1576
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ պաշտոնյան անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման հարցերին
02 Մայիս, 2025 19:36
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը
22 Ապրիլ, 2025 20:12
1,3 միլիարդ դոլար, այո՛, սխալ չեք լսում՝ այդքան օգնություն է ՀՀ-ն հատկացրել Արցախին․ Փաշինյան (տեսանյութ)
15 Ապրիլ, 2025 12:40
Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ
07 Մայիս, 2025 15:57
Սոցիալական ցանցերում աշխատանքի ընդունման հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում
23 Մարտ, 2025 13:19
Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն
22 Մարտ, 2025 19:00
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար
10 Ապրիլ, 2025 13:59
22 անհետ կորածների ընտանիքներ ևս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը
27 Փետրվար, 2025 11:52
Աջակցության ծրագիր` ԵՄ ուղղությամբ արտահանումների համար
23 Փետրվար, 2025 22:03