Թուրքիայի արևելքը երկրաշարժերի բովում

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 23-ին երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Մալաթիայի նահանգում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես երեք րոպե միջակայքով գրանցված 5.2 և 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի էպիկենտրոնները եղել են Մալաթիայի Բաթթալգազի շրջանում:
Նահանգապետ Էրսին Յազըջըն Twitter-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ դեպքի հետ առնչվող ահազանգեր չեն ստացվել:
Ստորգետնյա ցնցումների պահին բնակիչները շտապել են դուրս գալ իրենց տներից և երկար ժամանակ մնացել են դրսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
24 Նոյեմբեր, 2023 19:26
455