Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները վարչական շրջանի մի շարք հասցեներում հերթական անգամ իրականացրին ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելն անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն:

291