Իմ կարծիքով սա պաշտպանության իրավունքի հերթական չարաշահումն էր պաշտպանության կողմից դրսևորված: Այս մասին այսօր ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը՝ անդրադառնալով նիստի հետաձգմանը:

«Սա երրորդ դատական նիստն էր, որին ներկայացել էր Գագիկ Խաչատրյանը բայց բոլորս տեսանք, թե ինչպիսի գործելաոճ դրսևորեց պաշտպանության կոմղից, որը մեր կարծիքով անընդունելի է»,-ասաց նա:

Նա նշեց, որ դրա դեմ դատախազության կողմից ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ: «Ցավոք սրտի դատարանը արագ հետաձգեց նիստը և հնարավորություն չեղավ ներկայացվող միջոցներին անդրադառնալ»,-ասաց նա և նշեց, որ հանրություը այդ մասին կտեղականա հաջորդ նիստին.

 

545