Հակակոռուպցիոն դատարանում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի և նրա կնոջ՝ Լուսիկ Պետրոսյանի դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։

Դատախազությունը Ալեքսան Պետրոսյանից և նրա կնոջից՝ Լուսիկ Պետրոսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝

  • Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ–Նովա փողոցի արտադարամասը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել արտադրամասի 79.6 %-ը):
  • Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։  (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 96.72 %-ը):
  • Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 47.44 %-ը):
  • Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։  (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 40.6 %-ը):
  • Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 12.16 %-ը):
  • Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 81.96 %-ը):
  • Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 38.05 %-ը):
  • Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 56.06 %-ը):
  • Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ Ապօրինի է ճանաչվել հողակտորի 86.06 %-ը):
  • Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ թվով 19.914 հատ բաժնետոմսերը։
  • 61 մլն 93 հազար 284 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։
  • 1 մլրդ 298 մլն 273 հազար 905 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտի մնացորդ։
832