Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի օգնականը ֆիզիկական բռնություն էր գործադրում  լրագրողի նկատմամբ՝ հարվածելով նրան ԱԺ շենքում, այդ օգնականը  դեռ աշխատու՞մ է ԱԺ-ում, և արդյոք դուք, որպես ԱԺ պատգամավոր, ձեր գործընկերներին  դիմել եք այդ հարցով,  որ այդ օգնականը արդյոք պետք է շարունակի աշխատել»,-  ԱԺ հերթական նիստում նման հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր Թագուհի Թովմասյանին, որն առաջարկում է ստեղծել էթիկայի հանձնաժողով ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ: 

Ալեքսանյանն ընդգծեց, որ ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել և չի առաջարկել էթիկայի հանձնաժողով ստեղծել. «Տառացիորեն նույնական՝ դուք լրագրող չեք, ես պատասխանում եմ լրագրողների հարցերին, արտահայտություններ արել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները ի պատասխան Civic.am-ի լրագրողներին, բա ինչի՞ էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել»: 

Մանրամասները՝ տեսանյութում
 

236