Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
2023 թվականի դեկտեմբերի 1-ին Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։ Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի մաքսային անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացրին էկոնոմիկայի նախարարությունից:
«Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս երկկողմ աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում բուսասանիտարական ոլորտում իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ առաջացած խնդիրների հրատապ կարգով լուծման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։
04 Դեկտեմբեր, 2023 21:20
596
Հարություն Ավետիսյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26 Օգոստոս, 2026 00:05
Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան
25 Օգոստոս, 2026 23:58
Կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Դոլի Փարթոնը
25 Օգոստոս, 2026 23:30